Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հայաստանում կենսաթոշակ ստացող անձանց թիվը 600 հազարի է հասնում:

Հայաստանում գործում են տարիքային աշխատանքային, զինվորական, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության աշխատանքային, մասնակի, ինչպես նաև հաշմանդամության աշխատանքային, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակների տեսակները:

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը մանրամասնում է՝ ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու տարիքային շեմը թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց դեպքում 63 տարեկանն է։

Օրինակ՝ տարիքային աշխտանքային կենսաթոշակը տրամադրվում է 63 տարեկանը լրացած անձանց, որոնք ունեն առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

«Նվազագույն կենսաթոշակի չափը ամեն տարի հաստատում է Կառավարությունը, այս տարի այն կազմում է 36 հազար դրամ։ Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 500 դրամ է, իսկ 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվանը 950 դրամ է հաշվարկվում»,- ասում է նա:

Ըստ Տաթևիկ Միքայելյանի՝ տարիքը լրանալուն պես անձը կարող է դիմում ներկայացնել կենսաթոշակ ստանալու համար։ Նրա խոսքով՝ եթե դիմումը ներկայացվում է, օրինակ, 63 տարեկանը լրանալուն պես երեք ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը տրվում է տարիքը լրանալու օրվանից, իսկ եթե նշված ժամկետը բաց է թողնվում, ապա կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Գոյություն ունի տարիքային աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման բանաձև․ այն հաշվարկվում է՝ կենսաթոշակի հիմնական չափին ավելացնելով աշխատանքային ստաժի տարիներով որոշված մասը։ Որքան տարիները շատ են, այդքան կենսաթոշակի չափը բարձր է լինում։

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24 հազար դրամ՝ նախկին 21 հազար դրամի փոխարեն։

«Եթե անձը ընդհանրապես չունի աշխատանքային ստաժ, երբևէ չի աշխատել, այդ դեպքում նշանակվում է ծերության նպաստ, որը նույնպես 36 հազար դրամ է։ Հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը հետևյալն են՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39 հազար դրամ՝ նախկին 31 հազար 600 դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37 հազար 500 դրամ, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36 հազար դրամ։ Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 36 հազար դրամ է»,- մանրամասնում է նախարարության բաժնի պետը:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար տարբեր են նաև պահանջվող տարիները։ Ըստ Միքայելյանի՝ մինչև 23 տարեկանը լրացած անձը, եթե ճանաչվել է հաշմանդամ, աշխատանքային կենսաթոշակի համար նրա համար պահանջվող տարին երկու տարին է, մինչև 26 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում պահանջվող տարիքը 3 տարին է։ 44-ից բարձր տարիքի անձանց համար 10 տարվա ստաժ է պահանջվում։

Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1750 դրամ՝ նախկին 1600 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար 50 հազար 600 դրամ է՝ նախկին 46 հազար դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41 հազար 400 դրամ՝ նախկին 36 հազար դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38 հազար դրամ՝ նախկին 33 հազար դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38 հազար դրամ՝ նախկին 33 հազար դրամի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 հազար դրամ՝ նախկին 90 հազար դրամի փոխարեն։

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է։ Այն տրամադրվում է թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին, և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է. 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց՝ սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Նկատենք՝ բացի վերը նշված կենսաթոշակների տեսակներից, Հայաստանում աշխատող կնոջ համար գործում է խնամքի արձակուրդ մինչև երեք տարեկան երեխային խնամելու համար, ինչպես նաև՝ հղիության ու ծննդաբերության արձակուրդ, որը կնոջը տրվում է 70 օր առաջ՝ մինչև երեխայի 70 օրը լրանալը։ Այս երկու դեպքերում կնոջը տրամադրվում է նպաստ, իսկ նշված օրերը, որոնք տրվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության, հաշվարկվում են որպես աշխատանքային ստաժ՝ հետագայում տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար։ Բոլոր դեպքերում, սակայն, տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու պարագայում անհրաժեշտ է, որ անձը ունենա առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ Օրինակ՝ երեխային խնամելու համար արձակուրդ գնալու տարիները չեն համարվի աշխատանքային ստաժ, եթե կինը չունենա սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժը։

Պետական կենսաթոշակների տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Կառավարության ծրագրի համաձայն՝ պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: