Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Դեկտեմբերի 18-ին մեկնարկել է ամենամեծ, մասշտաբային ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառը։ Հարյուրավոր գունեղ, ամանորյա շնչով տաղավարներ, լույսեր ու տոնական շա՜տ բարձր տրամադրություն է Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ամենուր անակնկալներ են, խաղարկություններ ու նվերներ։
IDBank-ի, Իդրամի և idplus լոյալության հարթակի տաղավարում էլ թիմը դիմավորում էր հյուրերին ու պատմում տոնական բոնուսների մասին։ Տոնավաճառի գրեթե բոլոր տաղավարներում հնարավոր է վճարել Իդրամով և բոնուսներ ստանալ։ Իսկ տաղավարում անգամ տերմինալներ կան, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։
Idplus պրոդուկտի գործառնական աջակցության ղեկավար Զինաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ Idplus լոյալության հարթակն արդեն բազմաթիվ գործընկերների և հաճախորդների համար սիրված է․ «Հաճախորդները պարզապես իրենց գնումների դիմաց բոնուսներ են ստանում` առօրյա գնումները դարձնելով շահավետ: Նոր տարին էլ, իհարկե, լավագույն առիթն էր մեր հաճախորդներին անակնկալներ մատուցելու. ամենաջերմ ու ընտանեկան տոնին ընդառաջ Big Christmas Market-ի շրջանակում մեր հաճախորդները գրեթե բոլոր տաղավարներից կարող են գնումներ կատարել և ստանալ 25% բոնուս, իսկ կուտակված բոնուսները կարող են հենց այս տոնավաճառի շրջանակում տաղավարներից գնումներ կատարելիս օգտագործել», - ասաց Զինաիդա Մարտիրոսյանը։
Իդրամի և IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ բոնուսները միակ շահավետ առաջարկը չեն, որ ներկայացնում են ընկերությունները․ «Տոնավաճառի շրջանակում էլ գործելու է Rocket Line թվային ապառիկը, որ հնարավորություն կտա հաճախորդներին ցանկության դեպքում ավելի շատ գնումներ կատարել շահավետ առաջարկներով և հետաձգել վճարումները»։
Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Դիանա Հարոյանն էլ ասաց, որ IDBank-ը, Իդրամն ու idplus-ը առաջին տարին չէ, որ համագործակցում են Big Projects-ի ինչպես այս տոնավաճառին, այնպես էլ մնացած բոլոր ցուցահանդեսներին․ «Big Christmas Market-ին ընկերություններն ամեն տարի միանում են և ամեն տարի մի նոր նվեր առաջարկում մեր այցելուներին ու տոնավաճառին», - նշեց Դիանա Հարոյանը։
Ի դեպ, IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։
Հիշեցնենք նաև, որ տոնավաճառն այս տարի անցկացվելու է մինչև դեկտեմբերի 22-ը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...