Եթե հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին
Ռուսական բանակն այժմ առաջ է շարժվում, իսկ ուկրաինական զինված ուժերը հյուծվում են։ Եթե զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան ամրապնդվել իրենց դիրքերում, ըստ «Коммерсантъ»-ի՝ տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է զինադադարից։
«Արժե կանգ առնել մեկ շաբաթ, դա նշանակում է հնարավորություն տալ հակառակորդին ամրապնդվելու այդ դիրքերում։ Մեզ ոչ թե զինադադար է պետք, այլ երկարաժամկետ խաղաղություն»,-ասել է ՌԴ նախագահը։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը երեք անգամ համաձայնել է գործարք կնքել Ուկրաինայի հետ, սակայն Ուկրաինան միշտ խախտել է պայմանավորվածությունները։
Ռուսաստանի նախագահը հայտնել է նաև, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Սուրբ Ծննդյան զինադադար «մեկ-երկու օրով»։ Պուտինը նրան առաջարկել է նախ հստակեցնել Ուկրաինայի դիրքորոշումը: Իսկ Կիևը մերժել է և՛ զինադադարի, և՛ գերիների փոխանակման առաջարկը։ Պուտինը հավելել է, որ զինադադարի պահպանման երաշխիքների ապահովման հարցը բարդ է, սակայն լուծումներ «հնարավոր է գտնել»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան