Մբապե․ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս
Մադրիդի «Ռեալի» 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթը նվաճելուց հետո հայտարարել է, որ ցանկանում է Արքայական թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։
«Ամենագլխավորը տիտղոսներն են։ Գոլերն օգնում են նվաճել մրցանակներ, բայց թիմը միշտ ամենից կարեւոր է։ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս։ Մեկ մրցաշրջանում 7 հնարավորից մենք նվաճեցինք առաջին երկուսը։
Մենք կձգտենք հաջորդը նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։ Մյուս տիտղոսները եւս շատ կարեւոր են, եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Պետք է միշտ ծարավ լինել, որպեսզի նվաճենք նաեւ մնացած հինգ տիտղոսները»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Մբապեն այս ամռանը ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալ» տեղափոխվելուց հետո նվաճել էր նաեւ Եվրոպայի սուպերգավաթը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթել էր Եվրոպայի լիգայի գավաթակիր, իտալական «Ատալանտային»: Մբապեն այդ խաղում էլ դարձել էր գոլի հեղինակ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...