Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգի պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչեցին առաջին անգամ։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանը խոստովանել է, որ այս նախագիծն իր կյանքի ամենամեծ նախագիծն է․ «Անչափ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին և Ֆասթ Շիֆթ ընկերությանը, որոնք մշտապես որակյալ համերգների կողքին են և աջակցում են դասական հետաքրքիր երաժշտական նախագծերին, այդ թվում մեր համերգին։ Սա այն նախագիծն է, որ թողնելու ենք մեզնից հետո հաջորդող սերունդներին: Որովհետև երաժշտությունն ազգություն չի ճանաչում: Սա մեր մեծ նվերն է աշխարհին: Մենք հույս ունենք, որ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կփոխանցի այն սերն ու բարությունը, որն ուներ կոմպոզիտորը», - ասել է նա:
Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթ ընկերությունը շարունակելու են մշտադիտարկել Հայաստանի մշակութային խնդիրները և անել առավելագույնը՝ աջակցելու ոլորտի զարգացմանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ծառայություն է, որի գլխավոր առաքելությունն է ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...