Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների որոշակի սառեցման ֆոնին պաշտոնական Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ։ Թուրքիան, պատճառաբանելով Ադրբեջանի դիրքորոշումները, երկար ժամանակ չէր ուզում կատարել պայմանավորվածությունները, այն է՝ սահմանը բացել 3-րդ երկրների դիվանագիտական անցագիր ունեցողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին օրերին տենդագին բանակցություններ են ընթանում ոչ միայն այս, այլև այլ հարցերի շուրջ։
Անկարան 44-օրյա պատերազմից հետո փորձել է Հարավային Կովկասում ավելի լայն ներկայություն ապահովել, բայց Բաքուն նախօրեին Իլհամ Ալիևի բերանով է մերժել թուրքական ռազմակայանի տեղակայումն Ադրբեջանի տարածքում։ Եվ այժմ, Թուրքիան փորձում է «պատժել» Ալիևին իր խամաճիկ Փաշինյանի միջոցով։ Վերջինս, իշխանությունը պահելու մարմաջով տառապելով, դեմ չէ Թուրքիայի ազդեցության աճին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը, որտեղ նշել է, թե Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,- նշել է Միրզոյանը:
Փաստացի, ՀՀ իշխանությունը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը հանձնել թուրքական կողմին, բայց դեմ է ռուսական վերահսկողությանը։ Ընդ որում, շատ աչք չծակելու համար ցանկանում են իբր միջազգային «անկախ» մասնավոր ընկերություն բերել, որն էլ իրականում կլինի Թուրքիայի ազդեցության ներքո։
Արմինե Ալեքսանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան