Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Հասարակություն

Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր: Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում » անվանակարգում:

WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար:

«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը կարևոր խթան է Unibank Privé-ի հետագա կատարելագործման համար: Մենք երախտապարտ ենք private banking-ի  զարգացման գործում ներդրված երկար տարիների մեր աշխատանքը գնահատելու համար։ Unibank Privé-ն իրենից ներկայացնում է ոչ միայն պրեմիում ծառայություններ և անհատական ներդրումային լուծումներ, այն մարմնավորում է մեր հաճախորդների և նրանց ընտանիքների հանդեպ անկեղծ հոգատարությունը: Հաճախորդների համար Յունիբանկը դարձել է վստահելի գործընկեր, իսկ Privé ստորաբաժանումը՝ կյանքն ավելի հարմարավետ դարձնող օգնական: Մենք ունենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են անհատականացված VIP ծառայության կատարելագործմանը, և WEALTH Navigator մրցանակը ոգեշնչում է մեր թիմին իրականացնելու այդ բոլոր ծրագրերը»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։

WEALTH Navigator Awards-ը Յունիբանկին շնորհվող առաջին հեղինակավոր մրցանակը չէ: Անցյալ տարի բանկը դարձել է Euromoney Global Private Banking Awards 2023-ի դափնեկիր՝ Best Domestic Private Bank in Armenia անվանակարգում։

Մասնագիտական հանրության գնահատականները հաստատվում են նաև հաճախորդների վստահությամբ։ 2024 թվականին Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 52%-ով:

Յունիբանկի կողմից մատուցվող պրեմիում ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, քանի որ private banking և lifestyle-management  ծառայություններն օգնում են հաճախորդներին խնայել ժամանակը և արագ լուծել տարբեր խնդիրներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում:

Unibank Privé-ն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարությունների և կապիտալի դիվերսիֆիկացման տարբերակների մշակում: Անձնական մենեջերը միշտ կապի մեջ է հաճախորդի հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել սպասարկման բոլոր փուլերում:

Ֆինանսական հարցերի լուծումը լրացվում է lifestyle-management ծառայություններով, որոնք ներառում են հյուրանոցների ամրագրում, օգնություն անշարժ գույքի գրանցման հարցում, ինչպես նաև բժշկական օգնության, կրթության և արտերկրում արձակուրդների կազմակերպում: Նույնիսկ, եթե հաճախորդին անհրաժեշտ է պատվիրել սեղան հայտնի ռեստորանում կամ օպերայի տոմս, Unibank Privé-ի կոնսիերժ ծառայությունը կհոգա այդ մասին: