Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում
Հասարակական-քաղաքական գործիչ, մեկենաս, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նախօրեին Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ Գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ։

Մհեր Ավետիսյանը, ով նաև «Անմահ գունդ» շարժման գլխավոր համակարգողն է, Սերգեյ Լեբեդևի հետ քննարկել է Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ սպասվող միջոցառումների շրջանակներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջոցառումների լայն շրջանակ, որոնք նվիրված են հիշարժան իրադարձություններին և հուշող ամսաթվերին: Հանդիպման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել պատերազմի դեպքերի և արդյունքների կեղծարարության փորձերի բացահայտմանը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2025 թվականն ԱՊՀ-ում հայտարարվել է Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի տարի՝ Խաղաղության և միասնության տարի նացիզմի դեմ պայքարում։
Հասարակական-քաղաքական գործիչ Մհեր Ավետիսյանը պարբերաբար է հանդիպումներ ունենում ռուսական պաշտոնյաների, հասարակական գործիչների, առաջատար հոգևորականների հետ։ Ամիսներ առաջ էլ նա հանդիպել էր Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդներից մեկին` միտրոպոլիտ Տիխոնին։ Հայր Տիխոնը համաշխարհային մեծ ազդեցություն ունեցող հոգևորական գործիչ է, որն անվիճելի հեղինակություն է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։ Իսկ ՌԴ նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ Մհեր Ավետիսյանի հանդիպումներն այնքան բազմաթիվ են, որ դրանց մասին գրելու դեպքում հատորներ կկազմեն։ Եվ բոլոր հանդիպումներում Մհեր Ավետիսյանն առաջ է մղում հայ-ռուսական բարեկամության, ՀՀ և ՌԴ հարաբերությունների զարգացման, դրանք հօգուտ երկու երկրների օգտագործելու նարատիվները։
Աննա Մաղաքյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան