Փաշինյանն ու իր կինը պետական կառավարումը վերածել են «ռեալիթի շոու»-ի
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու իր կինը վերջին շաբաթներին առանձնակի ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Գրեթե ամեն օր Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրառումներ ու տեսանյութեր են տարածում՝ անդրադառնալով տարբեր հարցերի, հակահայ նարատիվներ տարածելով, անգամ հարձակումներ գործելով ազգային ու ընտանեկան արժեքների դեմ։ Միևնույն ժամանակ, պնդում են, թե իրենց էջերի դիտելիությունը շեշտակի ավելացել է։
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի այս ակտիվությունը, որն ուղեկցվում է նաև սոցցանցային տվյալների վիճակագրության հրապարակմամբ, մեկ նպատակ է հետապնդում, անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, սեփական կեղծ թեզերը տարածելով հեռու պահել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից, հակահայ օրակարգով խեղդել բուն օրակարգերը։ Դրա վերջին դրսևորումն այսօրվա գրառումն է։ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է Փաշինյանը:
Այսկերպ, նա բացահայտ խոստովանում է իր կատարած դավաճանությունը, որին 5 հազարից ավելի մարդ զոհ գնաց։ Բայց նույն այդ հանրությունը Փաշինյանին այս խոստովանության համար պատժելու փոխարեն շարունակում է հանդուրժել նրա իշխանավարումը։ Մինչդեռ, նա վաղուց արդեն պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լիներ։
Մարիամ Սանթրոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան