Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Մենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանՀունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր ԿամենդատյանՀակակոռուպցիոն կոմիտեն Գորիսում ընտրակաշառքի դեպք է բացահայտել. կատարվել են խուզարկություններ«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանՎրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից էGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունըՈվ քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
 
«Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից: Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին: Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել: Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,- նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար:
 
Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ:
 
«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», - հավելում է մեր զրուցակիցը:
 
Ինչպիսի՞ն կլինի տնտեսական տարին 2025 թվականին պետության և քաղաքացիների համար: Փորձագետներն ահազանգում են հարկային բեռի ավելացման, գնաճի, երկրի պետական պարտքի ահագնացող չափերի մասին: «Պետությանը սպասվում է պարտքերի ավելացում, սպասվում է եկամուտների հավաքագրման դժվարություն: Արդեն հայտարարել ենք, որ 2024 թվականին պլանավորված հարկային եկամուտները թերակատարվելու են, իսկ 2025 թ. պետական բյուջեով հարկային եկամուտների աճն ավելի շատ է կանխատեսվել, հետևաբար և՛ 2024 թվականին չկատարվածը, և՛ 2025 թվականին կանխատեսվող տնտեսական բարդությունները խոչընդոտելու են, որ պետական եկամուտները հավաքագրվեն: Սա նշանակում է, որ պետական պարտքը ծախսելու են ընթացիկ ծախսերի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ տնտեսական ներուժն ավելի են մսխելու և սպառելու: Պետական պարտքի այսպիսի ծավալները, բնականաբար, հանգեցնելու են վերջնականում շատ ավելի նոր հարկերի սահմանման, հարկադրույքների ավելացման կամ հարկային բազաների ընդլայնման: Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող այս հետևանքը չզգալ իրենց սեփական մաշկի վրա, որովհետև մյուս տարի եկամուտների աճ չի պլանավորվում կամ չի կանխատեսվում, բայց ծախսային աճ կանխատեսվում և պլանավորվում է: Այդ նույն հարկերի բարձրացումը, բնականաբար, ի սկզբանե քաղաքացիների եկամուտը հարկելու վերաբերյալ է, ինչպես նաև համընդհանուր հարկային բարձրացումները, հարկային դրույքաչափերի բարձրացումներն արդեն հանգեցնելու են համընդհանուր գնաճի: 2025 թ. հենց սկզբից արդեն ականատես կլինենք նախ լայն սպառման ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ հանրային ծառայությունների սակագների բարձրացումներին, այնուհետև արդեն տարբեր ապրանքների և ծառայությունների սակագների բարձրացումների, այսինքն՝ շատ ավելի աղքատացման խոստում տվող տարի է սպասվում 2025 թվականին», - ասում է Աուդիտորների պալատի նախագահը:
 
Շատ փորձագետներ կարծիք են հայտնում՝ այս իշխանությունը, որը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով ու քայլերով, հարկային բեռի ավելացմամբ իրեն ոչ բնորոշ քայլ է անում: Ստացվում է՝ տնտեսությունը «փրկելու» ուղին մնում է բիզնեսի և քաղաքացու հարկային բեռն ավելացնե՞լը: «Ես սա մեկնաբանում եմ որպես վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն, որովհետև այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը, և հետևողականորեն քանդելու դեպքում, բնականաբար, հարկաբյուջետային քաղաքականությունն ի սկզբանե պլանավորում են սխալ: Երկար տարիներ բարձրաձայնում ենք այդ սխալների մասին, ականջալուր չեն լինում, ու յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ իրենք հասկանում են, թե ինչն ենք ճիշտ ասում, և ինչն են իրենք սխալ իրականացրել: Դրանից հետո չփորձել կամ քայլեր չձեռնարկել շտկելու ուղղությամբ, նշանակում է, որ միտումնավոր ծրագիր է: Մի կողմից՝ միշտ բարձրաձայնում եմ իրենց կողմից պետության նպատակաուղղված ապամոնտաժման մասին, բայց երկրորդ կողմից՝ դրան զուգահեռ միշտ խոսում եմ իրենց տգիտության, անգրագիտության մասին: Նույնիսկ իշխանության վեցյոթ տարին բավարար չէր այս մարդկանց հմտությունները, գիտելիքները և այլն ավելացնելու համար, այսինքն՝ սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է: Այս երկու կոմպոնենտները պետք է միշտ զուգահեռ դիտարկենք սրանց պարագայում», - ընդգծում է նա:
 
Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում ամուր տնտեսությունն է: Քաղաքական քայլերն են ամրապնդում այն կամ խարխլում դրա հիմքերը: Իրավիճակը շտկելու, ինչ-որ բան փոխելու և փրկելու համար իշխանափոխությո՞ւնն է ելքը: «Այո: Մի փոքր հետ գնամ: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեությունը մեկնարկեցինք 2024 թ. սեպտեմբերի յոթին: Մինչև այսօր արդեն արմատական փոփոխությունների 16 առաջարկ ենք ուղարկել պետական գերատեսչություններին: Մի կողմից՝ երբ կառավարությունը քայլեր չի իրականացնում, մտածում ենք՝ խելքը չի բավարարում, այսինքն՝ չի հասկանում, թե ինչ իրականացնել, չունի այդ մտքի թռիչքը կամ գիտակցումը, որտեղ փոփոխություններ կատարի: Մյուս կողմից՝ որպես տեխնոկրատ թիմ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 16 առաջարկ ներկայացրեց երեք ամսվա ընթացքում, դրանցից մեկն է կատարման փուլում: Պետք է հասցնեն մինչև տարեվերջ իրավական ակտեր, օրենք ընդունել, մնացածի պարագայում չեն էլ գիտակցում, թե ինչի մասին ենք ահազանգում: Պատասխանում են, որ լրացուցիչ հիմնավորման, ուսումնասիրման կարիք կա և այլն։ Ստացվում է, որ գաղափարը կա, իրագործումը կառավարությունը չի անում: Եթե գաղափարը կա, և ակնհայտ հաշվարկված է դրա ակնկալվող արդյունքը, բնականաբար, արդեն դերակատարի վրա է խնդիրը մնում: Դերակատարն անկարող է, հետևաբար դերակատարին պետք է փոխենք: Սրանից հետևություն՝ կառավարությանը անհապաղ պետք է հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք փրկել», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում