Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը տվյալ պահին գտնվում էր Ճոճկան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ վարչության և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել են Ճոճկան: Նշված տան մուտքի մոտ կանգնած տղամարդը, ներկայանալով որպես տանտիրոջ ազգական, ոստիկաններին հայտնել է, որ ինքը բնակվում է նույն հասցեում, իսկ տանտերը բացակայում է: Նա ոստիկաններին ուղեկցել է տուն՝ հայտնելով, որ տանը հետախուզվող չկա: Բացել է նաև կից նկուղի դուռը: Ստուգման ժամանակ ոստիկանները նկուղի տեսանելի հատվածներում նկատել են ապակյա տարաներ՝ լցված կանեփանման չորացված-մանրացված զանգվածներով:
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան նկուղի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ընդհանուր 12,6 կգ չորացված-մանրացված կանեփի նմանվող զանգված և կանեփի 43 չորացված ցողուն:
Կատարվում է նախաքննություն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...