Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր կնքել
Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ ծովային սահմանների սահմանազատման մասին համաձայնագիր կնքել Դամասկոսում մշտական կառավարություն ստեղծելուց հետո, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Թուրքիան նախատեսում է նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ ծովային սահմանի սահմանազատման հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, լրագրողներին ասել է տրանսպորտի նախարարը։
«Իհարկե, նախ անհրաժեշտ է ստեղծել կառավարական մարմին... Դա միանշանակ մեր օրակարգում կլինի, բայց դժվար է ասել, թե այն այսօրվա օրակարգում է»,-նշել է Ուրալօղլուն։
Ծովային տարածքների սահմանազատման մասին համաձայնագիրը կհամապատասխանի միջազգային իրավունքին և երկու երկրներին հնարավորություն կընձեռի որոշել նավթի և ածխաջրածինների հետախուզման իրավասությունը, հայտարարել է թուրք նախարարը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալած սիրիական խմբավորումներին աջակցող Թուրքիան սերտ կապեր է պահպանում երկրի նոր ժամանակավոր վարչակազմի հետ:
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է բարելավել հարաբերությունները Սիրիայի հետ, ներառյալ՝ առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան