Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին
«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է «Նյուքասլ Յունայթեդի» մասին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին։
«Շատ դժվար է, քանի որ կարծում եմ, որ նրանք այժմ լավ մարզավիճակում են և, իհարկե, երկու տարի առաջ խաղացել են Չեմպիոնների լիգայում: Նրանց նպատակը եվրագավաթներում հայտնվելն է:
Հաուի աշխատա՞նքը. Ֆանտաստիկ: Նա ֆանտաստիկ աշխատանք կատարեց «Բորնմութի» հետ: Նրա թիմերը միշտ քիչ թե շատ դինամիկ էին, ինտենսիվ, նրանք սիրում էին տիրել գնդակին և լինել ագրեսիվ գրոհների ժամանակ՝ հարձակվելով ավելի շատ խաղացողներով։ Նրա խաղացողները մշտապես մենապայքարի են գնում։ Անցյալ տարի նրանք երկու անգամ հաղթեցին մեզ, և, իհարկե, ես շատ եմ հարգում նրանց:
Շատ դժվար է լինելու, քանի որ մենք գիտենք, որ «Նյուքասլն» իր երկրպագուներով շատ ուժեղ մարզադաշտ է նրանց համար, դժվար՝ մրցակցի համար։ Քիչ թե շատ հաջողության են հասնում տանը։ Նրանք պարտվեցին մի քանի հանդիպումներում, բայց նրանք շատ լավ հանդես եկան և շատ հաղթանակներ տարան: Ես հարգում եմ մարզչին, հարգում եմ խաղացողներին, հարգում եմ ակումբին։ Մենք մեծ մոտիվացիա ունենք հինգշաբթի այնտեղ խաղալու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում «Աստոն Վիլայի» պաշտոնական կայքը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...