Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին
2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ կառավարական առանձնատանը։ Կառավարությունից հայտնել էին, թե «առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր»: Հանդիպումից հետո Փաշինյանը լկտիաբար հայտարարել էր, թե առաջին նախագահից չի լսել որևէ նոր բան, որ չգիտեր։
Այսօր արդեն թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կողմնակիցները մեղադրում են Տեր-Պետրոսյանին ու մյուս նախագահներին՝ իրենց «չկրթելու» մեջ։ Բանավեճի՝ Փաշինյանի հրավերին առաջին նախագահը երեկ անձամբ է արձագանքել։ «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի: Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի», - նշել է Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:
«Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ, եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - նշված է հայտարարությունում:
Առաջին նախագահի այս կոշտ ապտակին Փաշինյանը դեռ չի պատասխանել, փոխարենը, այդ գործը ստանձնել են նրա կուսակիցները, իշխանական ֆեյքերն ու հաստիքային փորձագետները։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ապտակն այնքան լայն է, որ դրան արձագանքելու համար մոբիլիզացրել են բոլորին, պարտադրել նույնիսկ ամիսներ շարունակ լռող պատգամավորներին դուրս գալ իրենց բներից, «վոթսափով» ուղարկված լկտի մի տեքստ զետեղել ֆեյսբուքյան էջերում։ Իսկ Փաշինյանը, նշենք, շարունակում է բանավեճի հրավիրել նախկին նախագահներին՝ շեղելով հանրության ուշադրությունը երկրի դեմ նոր դավադրությունից։
Նաիրա Գասպարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան