Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները
Մայր Աթոռը հրաժարվել է ցուցադրել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, նշել, թե ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին: Հանրայինի դեկտեմբերի 31-ի ծրագրում կաթողիկոսի ելույթն այս տարի պետք է հաջորդի նախագահի, ԱԺ նախագահի ելույթներին, ապա եթերում կլինի լուրերի հավելվածը։
2025-ի նախօրերին 20 րոպե առանձնացված է վարչապետի ուղերձի համար։
Այս տարի էլ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ՝ տեղեկացրել են, որ ընդհանրապես նպատակահարմար չեն համարում Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։ «Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները», - ասվում է հայտարարության մեջ:
Ավանդաբար կաթողիկոսի ուղերձը լինում էր կեսգիշերից առաջ, նախորդում երկրի ղեկավարի ուղերձին։ Անցած տարի Գարեգին Բ-ի ուղերձն ընդհանրապես չհեռարձակվեց՝ Հանրայինն այլ ժամ էր առաջարկել, Մայր Աթոռը մերժել էր։ Թե որն է պատճառը, հեռուստաընկերությունը համառորեն չի հայտնում, փաստը հստակ է, որ որոշումը կայացվել է ոչ թե Նորքի բարձունքում կամ ՀՌԽ-ում, այլ կառավարության շենքում, անձամբ մեկ հոգու կողմից։
Երկրորդ տարին նույն վարքը կրկնելը վկայում է, որ Փաշինյանը մտահոգություն ունի կաթողիկոսի ուղերձի շեշտադրումներից։ Ի տարբերություն գործող վարչախմբի, որի ղեկավարը վախենում է բառ անգամ ասել արցախահայության իրավունքների մասին, Գարեգին Բ-ն իր ուղերձներում թե՛ «Արցախ» բառն է շեշտում, թե՛ նշում արցախահայության իրավունքների մասին։ Թերևս, հենց դա էլ գլխավոր պատճառն է, թե ինչու են արգելում կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը։
Սվետլանա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան