Փաշինյանի զգուշացումը կուսակիցներին
Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը խիստ մտահոգել է կուսակիցներին, ավելի ճիշտ, այն հատվածին, որը «ձախ» գնալու հետ սեր ունի, կարծում են՝ իրենց առաջնորդը կոմպրոմատներ ունի և օգտագործելու է դրանք։
Փաշինյանն առավոտյան գրել էր, թե էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: «Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով ամուսնական դավաճանությունները։ «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար»,- իր գրառման մեջ շեշտել է Փաշինյանը:
«Քաղպայմանագրում» առանձնապես երբեք էլ աչքի չեն ընկել բարոյական նորմերի խիստ պահպանմամբ, շատերն էլ արտամուսնական կապեր ունեն։ Ընդ որում, զերծ չեն թե՛ որոշ պատգամավորներ, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ մեկ նախարար, որն իշխող թիմում վատ համբավ ունի։ Եվ այժմ, Փաշինյանի այս հրապարակումից հետո ՔՊ-ում կարծիք կա, որ սա բացահայտ զգուշացում է որոշ կուսակիցների, չի բացառվում, որ կոմպրոմատներ գործի դրվեն։ Այդ հարցում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայելու նույնիսկ ամենամտերիմներին, եթե զգա, որ դա կարող է վնասել իր հետագա պաշտոնավարմանը։
Շուշան Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան