Անասնապահը խոշոր եղջերավոր անասունների մասին կեղծ հաղորդում է տվել․ մանրամասներ
Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ: Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով գողացել են իրեն վստահված 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 17-ը:
Քրեական ոստիկանության Արագագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը, Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում` մնացած 10-ը:
Պարզվել է, որ իրականում գողություն տեղի չի ունեցել: Անասնապահը, ում վստահված էր գոմում գտնվող անասունների պահպանությունը, դեկտեմբերի 22-ին մոտ մեկ ժամ բացակայել է` անասուններին թողնելով առանց հսկողության, իսկ երբ վերադարձել ու նկատել է անասունների բացակայությունը` գողության պատրանք ստեղծելու նպատակով կոտրել է գոմի դռան կախովի փականը և տարածքը լուսավորող լամպերը, տեղյակ պահել գոմի տիրոջը և անասնատերերին, հետո ոստիկանությունում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հաղորդում: Թալինի քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...