Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում
Երեկ երեկոյան հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ առաջին «Ընտանեկան փոդքասթը», ՀՀ իշխանությունը զավթած ամուսինները մոտ կես ժամ խոսում էին տարբեր թեմաների մասին, «սպառնում», որ այդ ձևաչափը պարբերական է լինելու։
Փոդքասթի ձևաչափը թույլ է տալիս առանց ձևականությունների անդրադառնալ տարբեր, հաճախ ծանր հարցերի և, հանուն արդարության, նշենք, բավական խելացի քայլ է փաշինյանների կողմից, եթե ուզում են իրենց վտանգավոր նարատիվներն ամեն գնով հրամցնել հանրությանը։
Շատերը օբյեկտիվորեն կարծում են, որ այս փոդքասթով Փաշինյանն իր կնոջն է պատրաստում մեծ քաղաքականության համար։ Իհարկե, Աննա Հակոբյանը վաղուց և բոլորովին էլ ոչ ծածուկ մասնակցում է երկրի կառավամանը, բայց մեկ բան է, երբ դա անում է որպես «վարչապետի տիկին», մեկ այլ բան, երբ նրան հավասարը հավասարի են ներկայացնում։
Փոսքասթի ձևաչափը և դրա ընթացքում ամուսինների հնչեցրած կարծիքները նաև վկայում են՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վստահում իր քարոզչամեքենային, տարատեսակ պոակ-ների, և իր նարատիվներն անձամբ է հասցնելու հանրությանը։
Պետական գանձարանից ահռելի գումարներ են ծախսվում քարոզիչներին կերակրելու համար, բայց ապիկարների այդ բազմությունը նույնիսկ ի վիճակի չէ կատարել պարզ հրահանգները, ուստի Փաշինյանը դիմել է իր ամենավստահելի մարդուն, որի հետ էլ ամեն գնով փորձելու է պահպանել իշխանությունը։
Աննա Սիմոնյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան