ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Հութիների թիրախներին
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օդուժը հարվածներ են հասցրել հութիների թիրախներին Եմենի մայրաքաղաք Սանայի՝ «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող հատվածում։ Այս մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, գրել է TASS-ը։
Նրա խոսքով՝ հրթիռակոծվել են նաևթիրախներ Ամրան նահանգում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: 2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել էն միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճման պահապան» օպերացիայի մեկնարկի մասին՝ նավարկության ազատությունն ապահովելու և Կարմիր ծովում նավերը պաշտպանելու համար։ Այնուհետև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...