Ինչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը
Հայաստանի իշխանությունները հետ են պահանջում ռեփեր Սնուփ Դոգի ավելի քան մեկ տարի հետաձգված համերգի ամբողջ գումարը։ Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսվում էր 2023-ի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսայի պատճառով։
Համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը նախատեսում էր չկայացած համերգը 2024-ի ընթացքում անցկացնել, դրա համար նաև նախարարության հետ համաձայնագիր կնքեց։ Ընկերությունն իր պաշտոնական կայքում անգամ հայտնել էր, թե համերգը կայանալու է 2024 թվականի օգոստոսին, խոստացել էին՝ անցկացման հստակ օրը հրապարակել։ Համերգն այդպես էլ չկայացավ, իսկ փաշինյանական իշխանությունը պարբերաբար քննադատության թիրախում էր հայտնվում՝ ինչ-որ ամերիկացու համերգի համար մոտ 6 մլն դոլար տրամադրելու, դրանք փոշիացնելու համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հայտնել է, թե դիմել են «Դոպինգ Սփեյս» ընկերությանը կառավարության հատկացրած գումարը պետբյուջե վերադարձնելու համար։ Ընկերությունն առայժմ չի մեկնաբանում, թե ինչպես են վերադարձնելու գումարները, հատկապես, որ դրա մեծ մասն արդեն փոխանցվել է Սնուփ Դոգին և գործնականում հնարավոր չէ ետ ստանալ։
Ըստ ամենայնի, գործը հասնելու է դատարաններ։ Փոխարենն իշխանությունն այս քայլով հերթական քարոզչական փուչիկն է փչում՝ հանրությանը շեղելու նպատակով։
Էլիզա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...