ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը
Հանրապետության բազմաթիվ մարզերում ցավոք սրտի ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Մրցույթային գործընթացներ ունենք և տեղեր ունենք, որտեղ նոր ենք հրապարակել մրցույթները, այնտեղ հնարավոր են տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ: Գնի որոշակի իջեցումներ են ենթադրվում, բայց քանի որ այդ մրցույթային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա դժվար կարողանամ ենթադրություններ անել, որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը։ Պիտի ասեմ, որ վերջին տարիների ընթացքում էական միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը հանրապետությունում: Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում չորս երթուղիների մասով: 2025 թվականի ընթացքում այդ երթուղիների թիվը չորսից կմեծանա և կարճ ժամանակահատվածում ամբողջ Հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում»,- ասաց նախարարը:
Վերջինս խոսեց նաև մարզերում տրանսպորտի գնի բարձրացման հավանականության մասին։
«Ես չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը: Ես համակարծիք եմ, որ Արարատում տրանսպորտային վիճակը, մեղմ ասած բավարար չէ, բայց ես նաև վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում վիճակը բարելավի»,- ասաց Խուդաթյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...