Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան
Մենք լինելու ենք փողոցներում, հրապարակներում, մենք լինելու ենք քաղաքների դռների առջեւ, մենք լինելու ենք պարիսպների վրա, մենք լինելու ենք ամենուր, որովհետեւ անմեղները, որոնք ցանկություն ունեն արդարություն հաստատելու, նրանք չեն ընկրկելու: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Մեզ համար այլ օրակարգ, որեւէ մեկի հետ խնդիր ունենալու հանգամանք գոյություն չունի, բացի չարիքը հեռացնելուց մեր տնից: Սա մեր յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր ժամի, ու րոպեի մտածումն ու գործն է»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության ներկայացրած խաղաղության օրակարգին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ այն կեղծ է:
«Խաղաղությունը չի ենթադրում ոչնչացում, ճահճացում, այլ օվկիանոսային խաղաղություն, հաղթանակած խաղաղություն: Սուրբ Ծննդից հետո մեր առաջին այս հանդիպումով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը, որը ես համոզված եմ, որ գնալու ենք դեպի վերջնարդյունք հաղթանակով, որն էլ երաշխիք կլինի իրական խաղաղության»,- ասել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...