Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Հասարակություն

«Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գրեթե մեկ շաբաթ Լոս Անջելեսում շարունակում են խոշոր հրդեհները, առնվազն 24 մարդ է զոհվել, իսկ 13 մարդ անհետ կորած է համարվում։ Ավերվել է ավելի քան 12300 շենք, որոնց շարքում են դպրոցները, եկեղեցիները, բնակելի մարդկանց տները։ Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։

Իսկ տեղահանվածների թիվը կազմոմ է մոտ 153 հազար։  Լոսանջելեսաբնակ Տաթև Հակոբյանը, ով տեղահանվածներից մեկն է, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իր ընտանիքը ստիպված տեղահանվել է։

«Մեր ընտանիքի մի մասը բնակվում է Գլենդելում, իսկ ես իմ ամուսնու հետ մոտ էինք հրդեհավտանգ շրջանին, երկու օր առաջ մեզ ասացին, որ պետք է տարհանվենք, տարհանվել ենք և ապաստարան են տրամադրել Սան Դիեգո քաղաքում»,– նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը Լոս Անջելեսում ավելի հանգիստ է։ «Այսօր արդեն կարողացել ենք հետ վերադառնալ մեր բնակարան, չնայած դեռ հրդեհները շարունակվում են, սակայն, բարեբախտաբար, մեր տանը ոչինչ չի եղել, իսկ հրդեհը մեր շրջանից հեռվացել է»,– նշեց նա։

Մի քանի օր առաջ ամերիկյան ԶԼՄ–ները գրում էին, որ Կալիֆորնիայում հարյուրավոր գողեր թալանում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակ․ արդյո՞ք դա ճիշտ նորություն է։ «Շատ են ասում դրա մասին, և, որպես այստեղի բնակիչ, անգամ համոզված եմ, որ թալանվում են, մասնավորապես, լավ թաղամասերի տները։ Ասում են՝ ոստիկանությունն այժմ ոչինչ չի կարող անել, քանի որ տարածքները հրդեհավտանգ են, ոստիկանությունը զբաղված է մարդկանց օգնելով, նշում են, իհարկե, որ ձերբակալվածներ կան տարբեր հանցագործությունների համար, և անգամ գողություն իրականացնելու»,– ասաց մեր զրուցակիցը։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, չորեքշաբթի երեկոյան քամին կուժեղանա, ինչը կարող է էլ ավելի բարդացնել աշխատանքը։

Իսկ MediaHub-ը շարունակում է հետևել իրադարձություններին, մենք տեղեկացնում ենք զարգացումների մասին։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ