Եվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել նաև եվրոպական կառույցներում։ ԵՄ-ն բնականաբար բառերով իբր աջակցություն է հայտնում, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությանը՝ հարցը քննարկել խորհրդարանում, բայց իրական աջակցություն գոյություն չունի ոչ միայն այն պատճառով, որ դա հասկանում են՝ բլեֆ է, և ոչ ոք Հայաստանին ԵՄ չի կանչում։ Այդ կառույցում լուրջ բարեփոխումներ են նշմարվում, քանի որ այս վիճակում այն երկար ձգելու շանսեր չունի։ Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվում են կերակրել ձրիակերներին, իսկ ԵՄ-ում զգալի մասին առաջատար երկրներն էին պահում, որոնք այժմ տնտեսական ծանր վիճակում են, ՌԴ դեմ պատժամիջոցներն առաջին հերթին հարվածեց Գերմանիային, և ԵՄ-ն որպես աշխարհաքաղաքական գործոն ամենաթույլն է այսօր։
Խնդիրը նաև այն է, որ շատ վաղուցվանից Արևմուտքի հատուկ ծառայությունները տվյալներ ունեն, որ «Եվրաքվե»-ի շատ ակտիվիստներ, ճռճռան անուններով կազմակերպությունների ղեկավարներ, իրականում ռուսական հատուկ ծառայությունների կողմից ներդրված անձինք են, որոնք հակառուսականության անվան տակ իրականում խոչընդոտում են ՀՀ-ԵՄ շփումներին։ Ռուսները խորը ներգրավել են, եվրոպական ուղղությունը վերցրել իրենց վերահսկողության տակ։
Շատ դեպքերում ԵՄ օգտին խոսող փորձագետներ և անձինք իրականում ՌԴ գործակալներ են։ Արևմուտքում դա գիտեն, ու առանձնապես ակտիվ չեն նրանց հետ գործակցելու առումով։
Անի Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան