Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, ինչպես և ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ նախագծին հավանություն տալը, սպասելիորեն հարուցել է Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների զարմանքն ու զայրույթը։ Ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության վերջին որոշմանը, մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքն առ այն, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անդամակցելն անհամատեղելի է, քանի որ տարբեր տնտեսական գոտիներ են։

«Անկասկած լեգիտիմ Հաայաստանի ղեկավարությունն ինքնիշխան իրավունք ունի որոշելու անդամակցության գործընթաց սկսել ցանկացած միջազգային միության հետ, որտեղ նրան սպասում են: Բայց նաև Հայաստանը պատասխանատվություն է կրում բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելու համար», - ասել է Լավրովը: Խոսելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության և փաստաթղթի մասին՝ նա ասել է, որ շատ կարևոր է, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը: Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ շուտով։

Համաձայնագրին անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, նշել է, թե Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար։ Տասմագամբետովը միևնույն ժամանակ ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ «Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը պետք է չստեղծի անվտանգության սպառնալիքներ այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Փաստացի, թե՛ Լավրովի, թե՛ Տասմագամբետովի շեշտադրումներում սպառնալիքների մասին ակնարկներ կան, իսկ ՀՀ գործող իշխանությունները, կարծես, խորապես թքած ունեն հնարավոր հետևանքների մասին, առաջ են շարժվում իրենց արևմտյան հովանավորների հրահանգներով՝ նոր աղետներ բերելով Հայաստանին։

Դիանա Անտոնյան