Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հոդված է հրապարակել Tert.am-ում: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ գիտակից կյանքն ապրել և կայացել է Հայաստանում։ Կառուցել եմ բազմաթիվ գործարաններ, շենքեր, հյուրանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ, ստեղծել եմ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ինքս դարձել եմ խոշոր սեփականատեր և հնարավորություն եմ ստեղծել տասնյակ հազարավոր ընտանիքների համար՝ աշխատելու, տուն-տեղ դնելու, զավակներ մեծացնելու, նոր ընտանիքներ կազմելու, սեփական հայրենիքում իրենց լավ զգալու, կայանալու։ Ես այս տարիների ընթացքում շատ լավ եմ ճանաչել մեր տնտեսության կառուցվածքը և բոլոր առանձնահատկությունները։

2024 թվականի ավարտին մեր կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները հպարտությամբ նշում էին ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ կարևորությունը։ Միայն մեկ ցուցանիշ բավական է՝ ամբողջական պատկեր կազմելու համար. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Սա 2 անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Սիրելի հայրենակիցներ. այս տնտեսական ցուցանիշը, պարզ բառերով ասած, այն առևտուրն է, որ մենք անում ենք այդ տնտեսական բլոկի երկրների հետ։ Դա մեր հայկական արտադրանքն է, որ արտահանում ենք այդ շուկաներ, ինչը թույլ է տալիս, որ մեր երկիր փող մտնի, բիզնեսը կարողանա աշխատել, բացվեն նոր աշխատատեղեր, բարձրանան աշխատավարձերը, վճարվեն հարկերը և այլն։

Եվ ահա այդ նույն կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Կառավարության որոշման հաջորդ օրն իսկ ՌԴ-ից հնչեց պաշտոնական տեսակետ, թե ԵՄ ինտեգրումն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր սովորական հայկական ընտանիք, փորձի պատկերացնել այս հեռանկարը։

Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են, և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև երեք միլիոն հայ է ապրում Ռուսաստանի տարածքում, որից յոթ հարյուր հազարը՝ առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է։ Մեր երկրի՝ վերջին երկու տարվա արտաքին առևտրի ծավալի 70 տոկոսից ավելին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ է եղել։ Մեծացել է առևտուրը նաև Իրանի հետ։ ԵՄ հետ բանակցություններն առանց հստակ հեռանկարի կարող են տևել տասնյակ տարիներ, իսկ ԵԱՏՄ-ից զրկվելը՝ հաշված ամիսներ։ Մենք սա հասկանու՞մ ենք։

Կա դրամական տրանսֆերտների խնդիրը. ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների միջոցով։ Ուղիղ մեկ օրում կարող են մտցվել սահմանափակումներ, և մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը լրջորեն կխաթարվի։ Մենք պետք է առաջին հերթին օգտվենք տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ՝ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։ Պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ հնարավորությունները կորցնելով՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձավ ԵԱՏՄ ասոցացված անդամ։ Արտոնյալ ռեժիմով գազ ինչպե՞ս ենք ստանալու, ումի՞ց։ Այսօր սահմանի վրա 1,000 խմ/մ 165 դոլարով ենք ստանում։

Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունն ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը։ Հայրենակիցներիս հետ իմ բաց խոսակցությունը նպատակ ունի՝ երկրի ներսում այս թեմաների շուրջ քննարկումներ սկսելու։

Պետք չի ասել՝ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Սա քաղաքականություն չէ։ Փակված աշխատատեղերը, թանկացումները, ընտանիքների բարեկեցության կտրուկ անկումը, անխուսափելի ընտանեկան հոգսերը, փակվելու հեռանկարի առաջ կանգնած տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսները, չջեռուցվող տները վերաբերելու են բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից։ Շատ կարևոր է, որ այս թեմաների շուրջ բաց խոսենք, քննարկենք ամենուր՝ ընտանիքներում, կոլեկտիվներում, որպեսզի թույլ չտանք աղետալի զարգացումներ։

Այս հարցն ունի մեկ այլ տեսանկյուն ևս, որի մասին նույնպես ուզում եմ կարճ խոսել։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի փոքր մասն է ապրում հայրենիքում. մի զգալի մաս ապրում է Ռուսաստանում, մի զգալի մաս՝ Արևմուտքում (Եվրոպա, Միացյալ նահանգներ), նաև՝ Մերձավոր Արևելքում, ամենուր... Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»։