Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտում
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա տղամարդն իր բնակության վայրում ապօրինի պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ստուգման նպատակով նույն օրը ոստիկաններն այցելել են տղամարդուն։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ նկուղում ունի պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքներ և դրանք պատրաստելու համար պարագաներ, որոնք պատրաստ է ներկայացնել:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անցկացված զննության ընթացքում նա ներկայացրել է 7 շիշ օղի, 7 շիշ տարբեր տեսակի կոնյակներ, 5 լիտրանոց պլաստիկ տարայով կոնյակ, 4 լիտր պլաստիկ տարայով օղի, օղու 18 խցան, 390 հատ դատարկ շիշ:
Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...