Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո
Ազգային ժողովում օրեր առաջ տեղի է ունեցել անհետ կորածների հարազատների հանդիպումը Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որը չափազանց թեժ է անցել՝ փոխադարձ բղավոցներով և վիրավորանքներով։ Թե ինչ են քննարկել, ոչ Քոչարյանը, ոչ հանդիպման մյուս մասնակիցները չեն հայտնում, միայն հանձնաժողովի նախագահը խոստացել է միայն ամսվա վերջ խորհրդարանական լսումներ են կայանալու։
Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով։ Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում:
Մեր տեղեկություններով, լսումները կարող են չկայանալ։ Անդրանիկ Քոչարյանը կուսակիցների մոտ կարծիք է հայտնել, թե անհետ կորածների հարազատների բողոքն ուղղորդվում է իշխանության վերին օղակների կողմից, այդկերպ իրեն ստիպում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի զեկույցը։ Իսկ դրա հապարակումից է կախված հենց Քոչարյանի ապագան։
Բանն այն է, որ ՔՊ-ում արդնե կողմնորոշվել են, որ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ են անելու, ուղարկելու են Աղազարյանի կուսակցություն։ Իսկ նոր ընտրություններում նա այլևս չի լինելու ընտրական ցուցակներում։ Ազդեցիկ և հին քպականները կարողացել են փաստերով ապացուցել Անդրանիկ Քոչարյանի՝ ներկուսակցական խաղերն ու խարդավանքները։ Այժմ իր պաշտոնը մեկ օր ավելի պահելու համար Քոչարյանը համառորեն հրաժարվում է հրապարակել զեկույցը։
Նարինե Մելիքյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...