Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Վաշինգտոնում այսօր կայանալու է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Իսկ նախօրեին նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ «ժամանակն է առանցքային որոշումներ կայացնել» Իրանի հարցում։ Ըստ Ուոլցի, Իրանն այժմ «բարդ վիճակում է հայտնվել՝ շնորհիվ Նաթանյահուի և իսրայելցիների առաջնորդության», իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «գլխատվել է զարմանալի «Փեյջեր և պորտատիվ ռացիա» գաղտնի գործողության արդյունքում»:
«Բոլորն ասում էին, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահին վերացնելը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, դա պետք չէ անել: Գիտե՞ք ինչ։ Նրանք դա արեցին։ Իսկ այժմ դա հանգեցրել է նրան, որ Լիբանանում իրական հնարավորություն է ստեղծվել: Դա հանգեցրեց Ասադի և նրա դաժան բռնապետության անկմանը: Դա հանգեցրեց ՀԱՄԱՍ-ի լիակատար մեկուսացմանը։ Նրանք միշտ մտածում էին, որ «հեծելազորը» «Հեզբոլլահի» հետ կգա հյուսիսից։ Այլևս այդպես չէ, և ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը, որ նրանք հիմա գործարք են կնքել: Իսկ Իրանի հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումներ կայացնելու պահը, և մենք դա կանենք հաջորդ ամսվա ընթացքում»,- հայտարարել է Ուոլցը:
Այս սպառնալիքը հնչում է այն պայմաներում, երբ Հայաստանը համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի, Իրանն էլ՝ Ռուսաստանի հետ։ Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրումը, ընդհուպ պատերազմի ծպտյալ ակնարկը, որ արել է ամերիկացի պաշտոնյան, կարող են ծանրագույն հետևանքներ ունենալ և, առաջին հերթին, Հայաստանի համար, որը գտնվում է իրադարձությունների կիզակետում։ Արդյո՞ք այս փաստը հասկանում են ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վստահաբար՝ այո, բայց և շարունակում են իրենց կործանարար քաղաքականությունն ընդդեմ բարեկամ պետությունների։
Մանիկ Ավետիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան