Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում
Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հարցն է:
- «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի թեմաների շուրջ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ։
Միրզոյանի այցի մասին օրերս հայտարարել էր ինքը՝ Սերգեյ Լավրովը։ Բոլորովին զարմանալի չէ, որ Միրզոյանը համաձայնվել է մեկնել Մոսկվա, թեպետ անցած տարիներին մի քանի անգամ կտրուկ մերժել է։ ԵԱՏՄ-ից Հայաստանին վռնդելու սպառնալիքները բոլորովին էլ ֆիկցիա չեն, իշխանությունները հասկանում են, որ դա լուրջ վտանգ է ներկայացնում, թեպետ չեն կարող այլ կերպ շարունակել իրենց քաղաքականությունը։
Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն է չքմեղացել, այժմ էլ ԱԳ նախարարին է ուղարկում՝ հանգստացնելու ռուսական կողմին։ Թե որքանո՞վ դա կհաջողվի, բարդ է ասել։
Նարե Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան