Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 100 օրվա ընթացքում լուծել ուկրաինական հակամարտությունը, որպեսզի նվազագույնի հասցնի իր քաղաքական հակառակորդների դիմադրությունը։ Այս մասին RT-ին հայտնել է Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Սուդակովը։
Նա բացատրել է, որ Ամերիկայում ավանդույթ կա, ըստ որի՝ եկող նախագահը սկսում է «100-օրյա մեղրամիս»։ Այս պահին կողմերը (նախագահն ու նրա ընդդիմախոսները - խմբ․) միմյանց վրա չեն «հարձակվում»։ Վերլուծաբանը նշել է, որ սա լավագույն ժամանակն է արտաքին քաղաքական հիմնական խնդիրների համար, երբ պետության նոր ղեկավարի գործերին չեն միջամտում, և նա ավելի ազատ է իր գործողություններում։
Սակայն Սուդակովը կարծում է, որ 100 օրը կարող է բավարար չլինել նման ծրագրերի համար։ Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության լուծումը Թրամփի համար կարևոր խնդիր է, բայց ոչ առաջնահերթություն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան