Քաղհասարակությունն իրար է ուտում «Եվրաքվե»-ի համար
Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկմանը երեկ պատգամավորներից ու նախագծի հեղինակ չորս արևմտամետ քաղաքական ուժերից բացի մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները։ Նախագծի քննարկումները բավական թեժ էին, ընդ որում միմյանց «գզելով» աչքի էին ընկնում ոչ թե իշխանականներն ու ընդդիմադիրները, այլ հենց քաղհասարակության ներկայացուցիչները։
Մասնավորապես, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը թեժ վեճի էր բռնվել հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ, որը «համարձակվել» էր ձայնի իրավունք տրամադրել նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանին։ Մի քանի րոպե շարունակ Հակոբյանը վիճում էր հանձնաժողովի նախագահի հետ, թե իրենց ներկայացրած նախագծի քննարկմանը մասնակցում են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն «Եվրաքվե»-ի նախաձեռնության հետ։ Ի վերջո, Եղոյանը կոշտ սաստեց Լուսինե Հակոբյանին՝ նրան մեղադրելով գործընկերների հետ անձնական խնդիրներ ունենալու մեջ։
Մեր տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների և ակտիվիստների շրջանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Մասնավորապես, Հակոբյանն ու նրա տխրահռչակ ամուսինը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը խնդիրներ ունեն գրեթե բոլոր ՀԿ-ների հետ, և պատճառն ամենևին էլ քաղաքական կողմնորոշման կամ այլ սկզբունքային հարցերում չէ, այլ պարզապես ազդեցության գոտիների և ֆինանսավորման աղբյուրների համար է։
Այժմ էլ, երբ ԱԺ հանձնաժողովը խորհրդարան է ուղարկել նախագիծը, ակտիվիստների շրջանում հակասություններն ավելի են սրվելու, յուրաքանչյուրն էլ փորձելու է իր կողմը քաշել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը, ցույց տալու, թե հենց իրենք են Հայաստանում արևմտյան շահերի թիվ մեկ սպասարկուն։ Ի վերջո, հենց դրանից է կախված լինելու այդ կառույցների ֆինանսավորումը։
Լիլիթ Վասիլյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան