Նոր մանրամասներ շվեյցարահայերի հետ հանդիպումից
Նիկոլ Փաշինյանի և շվեյցարահայերի հանդիպման մասնակիցների անունները երեկ ցնցել էին սոցցանցերի հայկական սեգմենտը։ Մասնավորապես, մասնակիցներից մեկի անունը։ Գործարար Վարդան Սրմաքեշի կողքին նստած էր դաշնակցական հայտնի գործիչ, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի որդին։ Հայկ Հովհաննիսյանը 2018 թ․ նշանակվել էր Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով։ Վերջինիս հասցեին քննադատություն է հնչում, որ երբ Ցեղասպանության ժխտման հայտարարություններ էր անում Փաշինյանը, որևէ կերպ չի արձագանքել։
Շվեյցարիայում նա նշանակվել էր դեռ Սերժ Սարգսյանի օրոք, բայց այսօր Հովհաննիսյանն աշխատում է Վարդան Սրմաքեշի մոտ, վերջինիս հետ շփումների մեջ է գործող դավաճանական իշխանության հետ։ Հայաստանի ամենահայտնի և սկզբունքային գործիչներից մեկի որդու համար քաղաքական որևէ սկզբունք այլևս կարևոր չէ, նա ներկա էր որպես Սրմաքեշի հիմնարկի աշխատակից։
Մեր տեղեկություններով, այժմ էլ Սրմաքեշն ակտիվացնելու է իր ներդրումները Հայաստանում։ Նա մի քանի ընկերություն, երկու բանկ ունի Հայաստանում, նաև «Հին Երևան» նախագիծը, բայց երբ հրաժարվել էր մուծվել Աննա Հակոբյանի հիմնադրամին, Սրմաքեշի մոտ ստուգումներ էին սկսվել։ Հիմա շառից-փորձանքից հեռու որոշել է կրկին շարունակել այդ ծրագրերը։
Սոնա Խաչատրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան