«Երազում էի քիթս վիրահատել, որովհետև ասում էին, որ մայրիկիս նման չեմ, հայրիկիս եմ նման». Լիլի Էլբակյան
«Ես ամբողջ կյանքում երազում էի քիթս վիրահատել, մի պատճառ կար դրա համար, ասում էին՝ դու մայրիկիդ նման չես, հայրիկիդ ես նման: Իսկ իմ մայրն իմ կարծիքով գեղեցկուհի էր: Ես հորս շատ եմ սիրում և ուրախ էի, որ նրան եմ նման, բայց շատ էի նեղանում այդ արտահայտությունից: Ինձ թվում էր, որ ես տգեղ եմ, դրա համար են ասում՝ հորդ ես նման: Հիմա, երբ հետ եմ նայում, շատ ուրիշ հմայք ուներ այդ քիթը:
Շատ ռեժիսորներ, այդ թվում՝ Արշալույս Հարությունյանն ինձ հանեց թատրոնից, ասաց՝ մայրիկիդ ես նման, քո ինքնությունը կորցրել ես: Արամ Շահբազյանը ևս թույլ չէր տալիս, որ քիթս վիրահատեմ: Ասաց՝ եթե ուզում ես, որ քեզ էլի նկարեն, քթիդ ձեռք չտաս, դա քո յուրահատկությունն է:
Բայց, այդ կոմպլեքսից ելնելով, երբ ինքնուրույն այդքան գումար աշխատեցի, արագ գնացի ու վիրահատեցի: Սկզբում ասում էի՝ հետ բերեք իմ քիթը, հետո սովորեցի»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լիլի Էլբակյանը:




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան