Ռուսաստանին մնացել է միայն սպառնալու տարբերակը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Երևանը հասկանում է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցումը կբերի Հայաստանի դուրս գալուն Եվրասիական տնտեսական միությունից և այդ շուկայի կորստին։ «Որոշումն այստեղ բացարձակ ակնհայտ է։ Շուկաների բացումը ԵՄ հետ կնշանակի շուկաների փակումը ԵԱՏՄ հետ։ Հակառակ դեպքում կտուժեն մեր արտադրողները Եվրասիական տնտեսական միությունում, դա ակնհայտ է», - ընդգծել է Օվերչուկը, հավելել, թե Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի զրոյացումն ավտոմատ կերպով կնշանակի վերադարձ մաքսային և մաքսային սակագների ԵԱՏՄ-ի հետ»։ «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրոպական միությանը միանալու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է», - նշել է Օվերչուկը։
Նա վստահ է, որ «սա բացարձակ ակնհայտ է յուրաքանչյուր մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն միավորումների կառուցվածքին»։ «Այստեղ հայկական կողմը հստակ գիտի, որ հետևանքները կլինեն այսպիսին։ Այստեղ ոչ ոք չպետք է ունենա որևէ պատրանք», - ընդգծել է փոխվարչապետը։
Ռուսաստանից հնչող զգուշացումները գնալով ավելի կոշտ են դառնում։ Մոսկվան, թերևս, ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտքը սլացքն առանձնապես լուրջ չի համարել, իսկ այսօր, երբ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության մեկնարկի օրինագծին, ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրել, Ռուսաստանին մնում է միայն կոշտ զգուշացումների գործիքը։ Թե որքանո՞վ այդ գործիքը կարող է արդյունավետ լինել, ցույց կտա ժամանակը։
Ալլա Միքայելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան