Անհետ կորածների հարազատների հետ քննարկումը թեժ է անցել
Ազգային ժողովում երեկ պետական գերատեսչությունների և անհետ կորածների հարազատների հետ քննարկումն անցել է թեժ, փոխադարձ մեղադրանքներով, ընդհուպ բանը հասել է հայհոյանքների։ Փակ քննարկումը նախաձեռնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի հեճուկս 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ցանկության։ Սիմոնյանը, որի հարաբերությունները Քոչարյանի հետ խիստ լարված են, հասել է իր նպատակին, պաշտոնյաների ու զոհվածների հարազատների մոտ խայտառակ անել Անդրանիկ Քոչարյանին։
Ոչ Քոչարյանը, ով հայտարարում էր, թե ավարտել է զեկույցը, ոչ էլ իրավապահ մարմինների ղեկավարները չեն կարողացել պատասխանել անհետ կորած զինծառայողների հարազատների հարցերին։ Իսկ քննարկումը տևել է գրեթե 5 ժամ։ Ի դեպ, դրանց մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին: «Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները»,- գրել է նա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, փակ քննարկման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանի ու իրավապահ մարմինների ղեկավարների պահվածքը զեկուցել են նաև Նիկոլ Փաշինյանին, որը խիստ դժգոհ է մնացել։ ՔՊ-ն առաջիկայում պարտադրելու է Անդրանիկ Քոչարյանին հապճեպ հրապարակել զեկույցը, իսկ դրանից հետո քննարկել նրա՝ խմբակցությունում և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում մնալու նպատակահարմարությունը։
Լիլիթ Անտոնյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան