Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան
Ժամանց

«Իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր». Կարեն Կարագուլյանը՝ «Անորա» ֆիլմի ստեղծման ու կադրից դուրս մնացած պահերի մասին

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:

«Անորա»-ի ստեղծման պատմության, ֆիլմի նկարահանումների ու բաց տեսարանների, Կաննում ունեցած ապրումների ու Օսկարի սպասումների մասին Tert.am Life-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Կարեն Կարագուլյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Թորոսի կերպարը:

Ամերիկացի պրոդյուսերներն իմ դերի համար ուզում էին Բրեդ Փիթին նկարեին

«Շոն Բեյքերի հետ ես արդեն 30 տարի է ընկերություն եմ անում, նրա բոլոր ֆիլմերում խաղացել եմ: 2009 թվականին մենք վերջացրեցինք նրա «Prince of Broadway» ֆիլմը, որով ես նաև մասնակցել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Գնացի Նյու Յորք Շոնին տեսնելու, նա այնտեղ էր ապրում, հարցրեցի՝ ի՞նչ ես մտածում, հաջորդն ի՞նչ պիտի անենք: Ու նրան պատմեցի մի պատմություն, որը տեղի էր ունեցել Բրայթոն Բիչում: Շոնին այդ պատմությունը շատ հրապուրվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Կարագուլյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին, բոլորն, ովքեր գնում էին Նյու Յորք, սկզբում այցելում էին հենց այդ վայրը:

«Ես նույնպես գնացի ու այն ժամանակ քանի որ գումար չէին թողնում բերել, ես խավիար էի տարել, որը ծովի ափին վաճառեցի:

Այդ պատմությունը Շոնին պատմեցի ու սկսեցինք միասին ֆիլմ գրել:

2-3 տարի գրեցինք այդ ֆիլմի սցենարը, որը կոչվում էր «Խավիար»: Հետո ևս 2 տարի փորձում էինք գումար գտնել այդ ֆիլմը նկարելու համար, չկարողացանք:

Պրոդյուսերներն ամերիկացիներ էին և ուզում էին, որ մեծ դերասաններ նկարահանվեն: Իմ դերի համար, որը պիտի և՛ հայրեն խոսեր, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ասում էին՝ թող Բրեդ Փիթը խաղա: Չնկարեցինք այդ ֆիլմը, հետո ես մոռացա դրա մասին: Բայց Շոնը չէր մոռացել և 2021-ին այդ ֆոնի վրա գրեց նոր ֆիլմ՝ «Անորա»: Ուղարկեց ինձ ու սկսեցինք»,- պատմեց Կարագուլյանը:

Ես ու Վաչեն արդեն առանց իրար չենք պատկերացնում

Դերասանը պատմեց, որ նկարահանումները շատ լավ են անցել.

«Մեր բախտը շատ բերեց դերասանների հարցում, բոլորը տաղանդավոր ու լավ մարդիկ էին:

Հենց սկզբից բոլորս ընկերացանք, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում: Մայքը, Յուրան, Վաչեի մասին չասեմ, որովհետև արդեն առանց իրար չենք կարողանում ապրել:

Ինձ համար մի քիչ բարդ էր այն առումով, որ 3 լեզվով եմ խաղում:

 Մեքենան վարելու տեսարանը դժվար էր, որովհետև Նյու Յորքի Բրայթոն Բիչի խառը փողոցներում, րոպեն մեկ մեկը գցվում է մեքենայի տակ, աջ ձեռքիս տակ մեծ տեսախցիկն էր, բեռնախցիկում Շոնն էր նստած...այդ տեսարանը շատ ժամանակ խլեց, բայց շատ հավես էր անցնում մեր նկարահանումները, բոլորը հաճույք էին ստանում: Շատ ընտանեկան մթնոլորտ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Ֆիլմում իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր

Անդրադառնալով ֆիլմում հնչող հայերեն նախադասություններին, Կարագուլյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր, որ լեզուն լինի իր խոսակցական հայրենեով:

«Ես 88 թվականին Հայաստանից գնացել եմ ու նորմալ հայերեն չեմ սովորել խոսել: Ու հիմա իմ լեզում այդպիսին է ինչպես ֆիլմում՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն»,- նշեց նա:

Ֆիլմի ողջ ընթացքում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը հայերեն երկխոսություններ են ունենում, այնինչ՝ սցենարով 1-2 նախադասություն է գրված եղել: «Մնացածը իմ ու Վաչեի իմպրովիզն էր»,- խոստովանեց նա:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին՝ Կարեն Կարագուլյանը նշեց, որ ԱՄՆ-ում դա բնավ խնդիր չէ, առավելևս՝ Կաննի դահլիճում, իսկ, որ հայ հանդիսատեսի մի մասը քննադատում է, դա ևս նորմալ է:

«Այստեղ բաց տեսարանների հետ կապված հանդիսատեսը խնդիր չունի, որևէ վատ արձագանք չի եղել: Բայց մեր ֆիլմը բոլորի համար չէ: Հայ ժողովրդի մի մասը կարող է չընդունել, բայց դա նորմալ է:

Շոնն այնպիսի ռեժիսոր է, որ ամեն բան պետք է մաքսիմալ իրական անի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հուզվեցի, երբ ֆիլմը վերջացավ ու բոլորը ծափահարեցին Կաննի դահլիճում

«Ֆիլմը սկզբից մինչև վերջ առաջին անգամ տեսա Կաննում: Այնտեղ ինձ համար կախարդական ինչ-որ բան կար: Երբ ֆիլմը ցուցադրեցին, այդ դահլիճում շատ ուրիշ ու հետաքրքիր էներգետիկա էր, բոլորը կինոմաններ էին, կինոյի գիտակներ:

Երբ ֆիլմը վերջացավ, բոլորը ծափահարեցին, ես նույնիսկ հուզվեցի: Դրանից հետո մարդիկ անընդհատ փողոցներում մոտենում էին մեզ, ինձ ու Վաչեին հաճոյախոսություններ էին անում ու  զգում էի, որ անկեղծ էր այդ ամենը»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ մինչև օրս այդ գործընթացը չի դադարել, դեռ փողոցում մոտենում ու շնորհավորում են:

«Երբ ֆիլմը նկարում էինք, ես ընթացքում մտածում էի, որ օր կգա ու կհարցնեն, ու ինքս ինձ այդ հարցը տվեցի՝ զգո՞ւմ ես, որ ինչ- որ յուրահատուկ բան եք անում, ու ինքս ինձ պատասխանեցի՝ այո:

Շոնը շատ բարձր որակի աշխատանք էր պահանջում և՛ մեզնից, և՛ ինքը՝ իրենից: Նկարչի նման էր աշխատում, առավոտյան գալիս էր, ուզում էր ինչ-որ բան փոխել, բոլորին ասում էր սպասեք ու նկարի վրա փոխում էր այնքան մինչև ստանար իր ուզածը»,- ասաց Կարեն Կարագուլյանն ու հավելեց.

«Խնդրում եմ տարածել, որ մարդիկ ֆիլմը ռուսական դուբլյաժով չնայեն: Իմ ու Մայքի ձայները գուգլ թարգմանությամբ են արել ու փչացրել են ամեն ինչ, խոսքերը փոխել են: Թող մարդիկ հնարավորինս նայեն օրիգինալը կամ գոնե սուբտիտրերով»:

Շատ կուզեմ Շոնին տեսնել Օսկարի բեմում՝ ոսկե, ճաղատ արձանիկը բռնած

«Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած:

Շատ հրապուրված ենք, որ նոմինացված ենք: Բարդ է կանխատեսել»,- ասում է Կարագուլյանն ու հավելում, որ այն, որ ֆիլմը 6 անվանակարգում նոմինացված է, արդեն մեծ հաղթանակ է:

«Շատ կուզեմ Մայքին ևս տեսնել բեմում, ինքը արժանի է: Իմ ցանկությունն, իհարկե լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելն է, բայց, եթե դա էլ չլինի, գոնե Շոնը որևէ անվանակարգում մրցանակ ստանա»,- նշեց նա:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան

««Անորա»-ն փոխեց իմ կյանքում այն, որ հիմա այս ոլորտում կարողանում եմ մերժել, առաջ դժվարանում էի: Փողոցում են սկսել ավելի շատ ճանաչել, երբեմն լավ է, երբեմն՝ ոչ»,- անկեղծացավ Կարեն Կարագուլյանը:

Նա նշեց, որ ֆիլմի ամենամեծ բոնուսներից մեկն իր համար այն է, որ Վաչեի հետ շատ են մտերմացել:

«Ինքը հիմա իմ ամենամոտ մարդկանցից է, ամեն առավոտ խոսում ենք, նոր անցնում մեր գործերին: Երբ մենք ծանոթացանք մեր մեջ եղբայրական էնեգետիկ կապ ստեղծվեց, որը կադրում էլ է երևում: Վաչեի հետ խաղալը հաճույք է:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան, դեռ հստակ չէ, բայց նպատակ ունեմ: Շատ ուրախ եմ, որ Երևանում ցուցադվում է կինոթատրոններում, և շատ նորմալ է, որ մի մասը ֆիլմը կսիրի, մի մասը՝ ոչ: Դա շատ առողջ գործընթաց է»,- ամփոփեց Կարեն Կարագուլյանը: