Ավելի քան 51 մլն դոլար. աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան (լուսանկարներ)
Փետրվարի 1-ին Շտուտգարտում տեղի է ունեցել աճուրդ, որը կազմակերպել են RM Sotheby's աճուրդի տունը, Ինդիանապոլիսի Motor Speedway թանգարանը և Mercedes-Benz թանգարանը։ Վաճառվել է 1954 թվականի եզակի մրցարշավային Mercedes-Benz W 196 R Stromlinienwagen ավտոմեքենան: Անանուն գնորդը դրա համար վճարել է 51,155 մլն եվրո։ Այս մասին գրում է autopilot.ru-ն՝ նկատելով, որ սա աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան է:
1954 թվականին արտադրված մեքենան կարելի է լեգենդար համարել։ Անգամ այն ժամանակ այն առաջացրել էր իր ժամանակակիցների հիացմունքը թե՛ տեխնիկական կատարելության, թե՛ կատարյալ արտաքինի առումով։
Մրցարշավային կարիերան ավարտելուց հետո այն ժամանակվա Daimler-Benz AG ընկերությունը 00009/54 համարանիշով W 196 R-ը նվիրել է Ինդիանապոլիսի Motor Speedway թանգարանին, որտեղ այն պահվում էր այս ամբողջ ընթացքում։ Սակայն ամերիկյան թանգարանը որոշել է ազատվել «գանձից», որպեսզի գումար հավաքի հավաքածուի մնացած մոդելների վերականգնման և պահպանման համար։

























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...