Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապ ունենալու համար 26 մարդ է ձերբակալվել
Դատավորի որոշման հիման վրա Թբիլիսիում, Իմերեթիում և Սամեգրելոյում «գողական աշխարհին» կապ ունենալու համար կալանավորվել է 26 մարդ, հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը՝ «օրենքով գողեր», հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ձերբակալությունները կատարվել են գլխավոր դատախազության, ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, հայտնում է SOVA-ն։
«Դատավորի որոշման հիման վրա մի քանի ամիսների ընթացքում իրավապահների կողմից իրականացված թաքնված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «գողական» աշխարհի կալանավորված անդամներն ու հանցակիցները ներգրավված են եղել քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը։ Մեղադրյալը կապ է հաստատել արտասահմանում «օրենքով գողերի» հետ և անձնական շահի համար կազմակերպել «գողական հավաքներ»։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մեղադրյալը գողական ավանդույթներին համապատասխան որոշումներ է կայացրել, և վիճաբանող կողմերից մեկը պարտավորվել է գումար վճարել մյուսին։
Մեղադրյալների անձնական և բնակելի տարածքների խուզարկությունների արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել են համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնք նրանք օգտագործել են միմյանց և արտասահմանում «օրենքով գողերի» հետ շփվելու համար։ Առգրավվել են նաև հրազեն, ատրճանակներ, զինամթերք և թմրամիջոց մարիխուանա։
Հետաքննությունը տարվում է «գողական աշխարհին» անդամակցելու, «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու», «գողական հավաքներին մասնակցելու», հրազեն ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստերով»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը