Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու
ԱՄՆ-ից տակավին երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանն այսօր էլ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը մասնակցելու է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նաև հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովը, ըստ էության, ավելի շուտ պատրվակ է Փարիզ թռչելու։ Մի քանի օր ԱՄՆ-ում անցկացրած և իր հարցերի պատասխանները չստացած Նիկոլ Փաշինյանն այժմ կրկին ցուգցվանգի մեջ է։
Վաշինգտոնում արհամարհական այն վերաբերմունքը, որ Թրամփի վարչակազմը ցույց տվեց ընդամենը դեկտեմբերին իր հետ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրած պետության ղեկավարի հանդեպ, խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։
Եվ այժմ Փաշինյանը փորձում է իր համար երաշխիքներ կորզել Ֆրանսիայից։ Առնվազն հասկանալ, թե մինչև ուր կարող է տանել իր մկան խաղը, արդյո՞ք պաշտոնական Փարիզը կօգնի իրեն, թե՞ ոչ։ Մյուս կողմից էլ սեփական թիմին ապացուցելու կարիք կա, որ իրեն Արևմուտքում դեռ լուրջ են ընդունում։ Իսկ Մակրոնը ցուցադրական լրջությունը կարող է ցուցադրել՝ առնվազն հայկական իշխանությունների հոգու հանգստությունն ապահովելու համար։
Նոնա Վաթյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան