«Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում». Հասմիկ Խոջյանը պատմել է, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում
Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս անսպասելի հայտնվել է հիվանդանոցում: Պատճառն ու մանրամասները նա իսնտագրամյան իր էջի միջոցով պատմել է հետևորդներին:
«Մի քանի բառով պատմեմ, թե ինչ է եղել ու թե ինչքան շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս, բժիշկներին, ընկերներիս ու ձեզ՝ ձեր անթիվ ուժ տվող նամակների համար.
Գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի հատվածում սուր ցավից: Արթնացա լաց լինելով ու մի քանի րոպե փորձեցի շարժվել, բայց չկարողացա: Երբ եկավ Շտապօգնությունը, հրաժարվեցի հիվանդանոց տեղափոխվել, ստորագրեցի, ցավազրկեցին և գնացին:
Քնեցի, բայց դրան հաջորդող մի քանի ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ կորցնում էի գիտակցությունս՝ խլանում էին ականջներս, թմրում վերջույթներս, մարմնիս ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում էր: Իսկ, թե երբ էի ուշքի գալիս, չգիտեմ, բայց իմ զգացողությամբ դա տևում էր մի ակնթարթ:
Հաջորդ շտապօգնությունը երբ հասավ, արդեն գրեթե ոչինչ չէի ընկալում, բայց հրաշք մասնագետները կարծիքս հաշվի չառան ու ինձ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց:
Ջերմությունս 35 աստիճան էր, ճնշումս 70/30, հրաշքով տեղ հասանք ու իմ չարչարանքները տևեցին ևս մի քանի ժամ: ԿՏ հետազոտությամբ որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքը անհապաղ վիրահատությունն էր: Ասել էին, որ մոտ 200 մլ հեղուկ կա:
Մի քանի ժամ անց նորից շտապ օգնություն կանչեցին, որ այդ հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոց, որպեսզի ընտանիքիս անդամների սուբյեկտիվ կարծիքով ավելի ապահով ձեռքերում իրականացնեն վիրահատությունը: Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ բժիշկների ու ամբողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը ու դրական վերաբերմուքը կարևոր են անկախ ծագած խնդիրներից:
Ճանապարհին ես արդեն գիտակցում էի պահի լրջությունը, չնայած չէի ուզում վիրահատվել, հույս ունեի այլ ելք կգտնեն, բայց այլևս շնչել չէի կարողանում՝ խեղդվում էի արյան մեջ:
Հասանք տեղ, անհապաղ նախապատրաստեցին ու տարան վիրահատարան: Այստեղ ես էլ վախեցա, երբ սոնոգրաֆիկ հետազոտության էկրանին նայեցի ու տեսա, որ բոլոր ներքին օրգաններս բառի բուն իմաստով լողում էին արյան մեջ:
Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում, բայց ես ու կյանքը սիրում ենք իրար:
Վիրահատության ժամանակ հանել են իմ ներսում լցված շուրջ 2 լիտր արյուն, բայց արդարության համար հիշենք, որ 200 միլիգրամը և 2 լիտրը խիստ տարբերվում են իրարից: Օրգաններից մեկը պայթել էր (կույրաղիքը չէր) և սկսվել էր այդ ներքին արնահոսությունը: Հետո, իհարկե, լրացնելու համար ինձ արյուն են փոխպատվաստել ու հիմա ես ապրում եմ:
Ժտալով եմ ասում սա, բայց հասկանում եմ, որ դժողքի մեջով անցանք բոլորս ու շնորհակալ եմ Աստծու շռալության համար, որովհետև նմանատիպ ևս մեկ դեպք եղել էր Նարեի ծնվելուց ու էլի «հրաշքով էի փրկվել»:
Ապրում եմ, երջանիկ են ու շնորհակալ»,- գրել է Հասմիկ Խոջյանը:





















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան