Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր
44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Ձեր ջոկատով Արցախ մեկնած, Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Ձեր կյանքից վեր դասած, չնահանջած մեր Հրամանատա՛ր, շնորհավո՛ր ծննդյանդ օրը:
Հայաստանն արյանդ մեջ կրող մե՛ր Հրամանատար, Ձեր միտքը, խոսքն ու գործը Հայաստանոտ են, Ձեր արյո՛ւնը՝ հայկական Եռագույնոտ, Դուք ապրում եք Հայաստանո՛վ և Ձե՛ր Առաքելությունն ունեք այս կյանքում:
Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և, պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր հրամանները, պատգամները, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որն, անկասկած, իրականություն կդարձնեք Դո՛ւք:
Հայրենիքի հանդեպ Ձեր անսահման սերն աննահանջ կռվի մղեց Ձեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և Ձեր կյանքի գնով միշտ պաշտպանեցիք Հայոց Սուրբ Հողը:
Հրամանատար Խաչիկ Ասրյանը չնահանջող, անգերազանցելի, չերկրորդվող տեսակ է, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում - խորհրդանիշ։
Այսպիսին է Հայ ժողովրդին Ռազմական և Սոցիալական Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեզ առաջնորդողը:
Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր:
Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմ՝ Նախագահություն,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» և «Նժդեհյան Գայլախումբ» կամավորական մարտական ջոկատներ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան