Ֆրանսահայերը Փաշինյանին զրկում են մանևրից
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ կոչ անելով հետաքննություն սկսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։ Դիմումատուները պնդում են՝ Դատարանը պետք է հետաքննի 2020-23 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունները և պատասխանատվության կանչի մեղավորներին։ Խորհուրդը փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով ներկայացված հայցում ՄՔԴ դատախազին կոչ են անում Ադրբեջանի նախագահի և Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների մյուս մասնակիցների նկատմամբ կալանքի օրդեր տալ:
Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
ՀՀ գործող իշխանությունների վարած ամոթալի քաղաքականության ֆոնին, երբ Փաշինյանն ու այլոք չեն բացառում միջազգային գանգատները հետ կանչելու հնարավորությունը, ֆրանսահայերի այս նախաձեռնությունն առանձնակի նշանակություն ունի։ Բանն այն է, որ ՄՔԴ-ն կարող է հայցը քննել նույնիսկ առանց պետության միջնորդության։ Եվ որքան էլ փորձի Փաշինյանն ազատել Ալիևին պատասխանատվությունից, առնվազն այժմ ՄՔԴ-ն ՀՀ իշխանությունների փնթփնթոցները կարող է բանի տեղ չդնել։
Իհարկե, փաշինյանական իշխանությունը կարող է հետ կանչել Արդարադատության միջազգային դատարան, ՄԻԵԴ ներկայացված գանգատները, որևէ հայտ չներկայացնել Միջազգային քրեական դատարան։ Մեծ հավանականությամբ, գործող վարչախումբը հենց այդպես էլ վարվելու է։ Ի վերջո, դա նաև Ադրբեջանի հետ բանակցություններում՝ մինչ օրս չհաստատված երկու պահանջներից մեկն է։
Արփի Մանուչարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան