Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան
Հունվարի վերջին խորհրդարանում անհետ կորածների հարազատների և իրավապահ մարմինների հետ հանդիպումը լուրջ հետևանքներ է ունենալու, և առաջին հերթին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար։
Գործող իշխանությունները հասկանում են, որ հարցը բավական լրջացել է, կեղծ խոստումներով անհնար է լինելու ֆռռացնել զոհվածների հարազատներին, ի վերջո հարկավոր է մեկի գլխին կոտրել անգործությունը։ Այս օրերին իշխանությունը բուռն աշխատանքի իմիտացիա է անում, որ համոզի, թե ինչ-որ աշխատանքներ անհետ կորածների մասով արվում է։ Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այդպիսի հանդիպումներ առաջիկայում էլի լինելու են, իսկ դրանց արդյունքների մասին հաղորդագրությունները տպավորություն են ստեղծելու, թե աշխատանք տարվում է։
Այդուհանդերձ, գործող իշխանությանը քավության նոխազ է հարկավոր, և այդպիսին կդառնա Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, ոչինչ չի ձեռնարկել անհետ կորածների հարցով։ Ավելին, ամեն կերպ խոչընդոտել է տեղեկությունների հավաքագրմանը։ Քոչարյանը տեղյակ է, թե իրեն ինչ է սպասվում, փորձելու է շանտաժով պահպանել իր պաշտոնը։ Բայց իշխանության վերին օղակներում նրա հարցն արդեն լուծված են համարում։
Լիլիա Հակոբյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան