Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հանքանյութերով հարուստ Արևելյան Կոնգոյի տարածաշրջանում հակամարտող երկու կողմի ներկայացուցիչներին մեղադրել է վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ երեխաների բռնաբարության համար. այս մասին գրում է Associated Press-ը՝ մանրամասնելով, որ վերջին շրջանում զինված ապստամբները ընդլայնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը և դուրս մղում կառավարական ուժերին:
Մեղադրանքը հնչել է այն ֆոնին, երբ տարածաշրջանում լարվածության նվազման նշաններ չեն երևում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ երեխաներին բռնաբարած հանցագործները, ըստ երևույթին, եղել են ինչպես M23 ապստամբներից, այնպես էլ նրանց դեմ պայքարող կառավարական ուժերից:
«Հյուսիսային և հարավային Կիվու նահանգներում մենք սարսափելի տեղեկություններ ենք ստանում հակամարտող կողմերի ներկայացուցիչների կողմից երեխաների նկատմամբ կոպիտ խախտումների մասին, ներառյալ բռնաբարություն և սեռական բռնության այլ ձևերը... Մի մայր մեր աշխատակիցներին պատմել է, թե ինչպես են իր վեց դուստրերը, որոնցից ամենափոքրն ընդամենը 12 տարեկան է, սնունդ փնտրելիս պարբերաբար բռնաբարվել են զինված մարդկանց կողմից», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:
Տարածաշրջանի առողջապահական հաստատությունները մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը, գրանցել են բռնաբարության 572 դեպք, ինչը ավելի քան հինգ անգամ ավել է նախորդ շաբաթվա համեմատ, Associated Press-ին ասել է Կոնգոյում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Լիան Գաթչերը:
Նրանցից 170-ը երեխաներ էին, հավելել է նա: Բռնաբարություններն իրականացրել են զինված մարդիկ, սակայն պարզ չէ, թե կոնկրետ որ զինված խմբին կամ բանակին են պատկանում դրանք, ընդգծել է Գաթչերը:
«Կասկածներ կան, որ հակամարտող բոլոր կողմերը նման սեռական բռնություն են գործել», - հավելել է նա։
Ռուանդայի կողմից աջակցվող M23 ապստամբներն ամենահայտնին են ավելի քան 100 զինված խմբավորումներից, որոնք պայքարում են Կոնգոյի հանքանյութերով հարուստ արևելյան տարածաշրջանը վերահսկելու համար. այս հակամարտությունը տասնամյակներ է շարունակվում և ստեղծել է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը: Հունվարի վերջին ապստամբները գրավել են Գոման՝ տարածաշրջանի ամենամեծ քաղաքը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը