ՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների
Գյումրիում ՏԻՄ ընտրություններից մեկուկես ամիս առաջ գործող իշխանություններն արդեն առել են պարտության հոտը և ընդդիմադիր թեկնածուներին անվանարկելու արշավ են սկսել։ Օրերս պրոդյուսեր, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետ նա մի քանի տեսանյութերով ցույց տվեց Գյումրիի գործող իշխանության, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի սնանկությունը, բացահայտեց փաշինյանական իշխանության ստերը։
Երեկվանից սկսած ՔՊ-ականները վիրավորանքներով լի գրառումներ են անում Մխիթարյանի հասցեին, իսկ որոշ կերպարներ, այդ թվում՝ հանրային ծառայողներ բացահայտ հայհոյանքներ են գրում ընդդիմադիր պրոդյուսերի հասցեին։ Նպատակը մեկն է՝ Ռուբեն Մխիթարյանին ու նրա կողմնակիցներին սադրել հակաօրինական գործողությունների, ձերբակալել, մեկուսացնել ընտրական պայքարից, ամեն գնով ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Գյումրիում։
Որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ՔՊ-ն առանձնակի վարկանիշ չունի, պարզ էր ի սկզբանե։ «Բալասանյան» դաշինքին իշխանազրկելուց հետո ՔՊ-ն հույս ուներ, որ վարչական ռեսուրսի, փողի, մեդիայի չարաշահմամբ կկարողանա ապահովել իր հաղթանակը, իսկ այժմ, երբ քաղաքում հայտնի լուրջ դեմքեր հայտ են ներկայացրել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, Փաշինյանն ու իր թիմը գիտակցում են պարտության վտանգը։ Եվ դրա համար էլ անցել են խուլիգանության։
Մինչև ընտրություններ դեռ բավական ժամանակ կա, և այդ դրսևորումներն ավելանալու են։ Իսկ իշխանության դեմ պայքարելու մեկ ճիշտ մեթոդ կա՝ նրանց հետ չմտնել կեղտոտ «ռազբորկաների» մեջ, այլ սառնասրտորեն ապացուցել ՔՊ սնանկությունը, բացահայտել ստերը, գրավել հանրությանը և հաղթել մեկ առանձին վերցրած համայնքում։ Իսկ Գյումրին կդնի Հայաստանում Փաշինյանի պարտության հիմքերը։
Մելինե Բաղմանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան