14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել
Հնդկաստանից 14-ամյա «մարդ-հաշվիչը» փորձության է ենթարկել իր մտավոր ունակությունները և մեկ օրում գերազանցել Գինեսի վեց ռեկորդները, գրում է UPI-ն։
Մահարաշտրայից 14-ամյա Արյան Շուկլան իտալական Lo Sho Dei հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ մոտ մեկ տարի առաջ սահմանեց իր առաջին Գինեսի համաշխարհային ռեկորդը, երբ գերազանցեց 50 հնգանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարման ռեկորդը:
Ընդամենը 25,19 վայրկյանում այդ սխրանքը գործած Շուկլան, Գինեսի ռեկորդների գրքի կողմից հրավիրվել է Դուբայ և այժմ արդեն ևս վեց տիտղոս ունի:
Մեկ օրվա ընթացքում Շուկլան գերազանցել է 100 քառանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարման ռեկորդները (30,9 վայրկյան), 200 քառանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարումը (1 րոպե 9,68 վայրկյան), 50 հնգանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարումը (18,71 վայրկյան), ամենաարագ ժամանակը քսանանիշ թվերի բաժանումը տասնանիշ թվերի վրա (5 րոպե 42 վայրկյան), ամենաարագ ժամանակը՝ երկու հնգանիշ թվերի մտավոր բազմապատկումը (51,69 վայրկյան) և երկու ութանիշ թվերի մտավոր բազմապատկման ամենաարագ ժամանակը (2 րոպե 35,41 վայրկյան):
Շուկլան, ում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում «մարդ-հաշվիչ» են անվանել, ասում է, որ օրական հինգից վեց ժամ մաթեմատիկա է սովորում, որպեսզի մրցումների համար միտքը հստակ պահի:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը