Մյունխենում Հայաստանի հարցը քննարկել են առանց մեզ
Մյունխենի Անվտանգության համաժողովում, բացի ԱՄՆ փոխնախագահի աղմկահարույց ելույթն ու դրա արձագանքները, նաև այլ հարցեր են քննարկվել։ ՀՀ իշխանություններն ու հաստիքային արևտամետները պատկառելի մի առաքելությամբ էին մեկնել Մյունխեն, տեղից փորձում էին տպավորություն ստեղծել, իբր Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղեկիցներին լուրջ են ընդունել գերմանական քաղաքում։
Որ Փաշինյանին Մյունխենի օդանավակայանում դիմավորել են իրենից առաջ Գերմանիա մեկնած պաշտոնյաներն ու դեսպանատան աշխատակիցները, արդեն իսկ ծաղրի առարկա է դարձել։
Մյունխենում քննարկել են Հայաստանի և Հարավային Կովկասի հարցերը, բայց առանց մեր իշխանությունների մասնակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին, օրակարգում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է եղել։ «Բայրամովը թուրք գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դե, իսկ Փաշինյանն ու նրա ուղեկիցները բավարարվել են տարբեր պաշտոնյաների հետ համաժողովի կուլիսներում սելֆիներ անելով, մեկ-երկու ոչինչ չասող հանդիպումներ ունենալով։
Նարե Հակոբյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան