Մյունխենում Փաշինյանը հանդիպել է միայն յուրային սփյուռքահայերին
Գերմանական Մյունխեն կատարած այցի վերջին օրը ՀՀ վարչապետի աշխատակազմը կարճ տեսանյութ և հաղորդագրություն էր տարածել, թե տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հաղորդել էին, որ հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։
Նույնիսկ տեսանյութում է երևում, որ հանդիպման մասնակիցները սակավաթիվ են։ Պարզվում է, որ Գերմանիայում գործող քիչ թե շատ ազդեցիկ որևէ հայկական կառույց այդ հանդիպմանը հրավիրված չի եղել։ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շփանգենբերկը սփյուռքի հայկական լրատվամիջոցներից մեկին՝ ՕՐԵՐ-ին հայտնել է, թե հանդիպմանը չեն մասնակցելու ոչ Հայոց թեմը, ոչ նրա 16 եկեղեցական միություններից որևէ մեկը, ոչ Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդն ու նրա կազմակերպությունները։
Բացակայել են Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների Միությունը, Հայ Բժիշկների Միությունը, Հայ Մասնագետների Միությունը, Հայ Գործարարների Միությունը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և այլ կազմակերպություններ։ Օբյեկտիվորեն հարց է ծագում, թե ում հետ է հանդիպել Փաշինյանը։ Այս հարցն անգամ գերմանահայերին է մտահոգում, որոնք լուրջ ասելիք և ամոթանք ունեին տալու Փաշինյանին։
Գործող իշխանությունները Սփյուռքի գերագույն հանձնակատարի նախաձեռնությամբ, տարբեր գաղթօջախներում նոր կառույցներ են հիմնում, տեղերում հանձնակատարներ նշանակում, փոքր խմբեր ձևավորում՝ փորձելով նրանց միջոցով խլացնել սփյուռքահայերի ձայնը։ Այս անգամ էլ նույն կերպ են վարվել։
Թինա Ավետիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան