Աբխազիայում կստեղծվի օպերատիվ խումբ՝ պարզելու հայկական սփյուռքի դեմ սպառնալիքների հանգամանքներն ու փաստերը․ ԶԼՄ
Բադրա Գյունբայի շտաբը դատապարտել է ընտրություններից հետո ատելության հրահրումը։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։
«Սիրելի հայրենակիցներ,
Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո սոցցանցերում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին, որոնք սպառնալիքներ ու վիրավորանքներ էին պարունակում ազգությամբ հայ Աբխազիայի քաղաքացիների հասցեին, ովքեր իրենց ձայնը տվել էին նախագահի թեկնածու Բ.Զ.Գյունբային։
Մենք խստորեն դատապարտում ենք նման կոչերը և դրանք համարում ենք ոչ այլ ինչ, քան հարձակում մեր հասարակության կայունության վրա, ազգամիջյան տարաձայնությունների հրահրում, որն ի վերջո սպառնում է ազգային անվտանգությանը։
Ընտրություններից հետո հնչած սպառնալիքներն ու վիրավորանքները պղծում են Աբխազիայի հայ պաշտպանների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են Աբխազիայի ժողովրդի Հայրենական պատերազմի ճակատներում։
Նախագահի թեկնածուներին, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներին կոչ ենք անում հրապարակայնորեն դատապարտել նման հայտարարությունները։
Դիմում ենք իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրավական գնահատական տալ այդ կոչերին և ապահովել Աբխազիայի Հանրապետության հայազգի քաղաքացիների անվտանգությունը։
Մենք մեր կողմից վճռականորեն հայտարարում ենք, որ թույլ չենք տա որեւէ մեկին խարխլել երկրում կայունությունն ու ազգամիջյան ներդաշնակությունը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան